25 Հուն
2026
-4° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն նավատորմ է ուղարկում Իրան

ԱՄՆ-ն նավատորմ է ուղարկում Իրան

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «նավատորմ» է ուղարկում Իրան, սակայն հույս ունի, որ ստիպված չի լինի գործի դնել այն․ գրում է Reuters գործակալությունը։

ԱՄՆ պաշտոնյաները, խոսելով անանունության պայմանով, հայտնում են, որ առաջիկա օրերին Մերձավոր Արևելք կժամանեն USS Abraham Lincoln ավիակիրը և մի քանի կառավարվող հրթիռային ականակիրներ։

Պաշտոնյաներից մեկն ասել է, որ քննարկվում են նաև Մերձավոր Արևելք լրացուցիչ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկելու հնարավորությունները՝ նշելով, որ դրանք կարող են կարևոր լինել տարածաշրջանում ԱՄՆ բազաների վրա Իրանի ցանկացած հարվածից պաշտպանվելու համար։

«Մենք շատ նավեր ունենք, որոնք գնում են այդ ուղղությամբ, ամեն դեպքում… Ես կնախընտրեի, որ ոչինչ չլիներ, բայց մենք շատ ուշադիր հետևում ենք նրանց», – Դավոսից ԱՄՆ վերադառնալու ճանապարհին լրագրողներին ասել է Թրամփը։

Նա բազմիցս սպառնացել է միջամտել Իրանի հակակառավարական ցույցերին՝ ցուցարարների սպանությունների պատճառով, սակայն անցյալ շաբաթ հրաժարվել է իր կոշտ հռետորաբանությունից՝ բանտարկյալների մահապատիժների չեղարկման պատճառով։

 

Ռազմագերիներ