16 Փտր
2026
0° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ֆոնին Վրաստանի տարանցիկ հզորությունների թուլացման մասին պնդումներն անհիմն են․ Կոբախիձե

ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման ֆոնին Վրաստանի տարանցիկ հզորությունների թուլացման մասին պնդումներն անհիմն են․ Կոբախիձե

Վերջին 5 տարիների ընթացքում Միջին միջանցքով բեռնափոխադրումները 7 անգամ աճել են․ Imedi LIVE–ի ուղիղ եթերում հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

Նա նաև նշել է, որ Վրաստանի տարանցիկ հզորությունների թուլացման մասին պնդումներն անհիմն են և չեն արտացոլում իրականությունը։

«Մենք ողջունում ենք մեր հարևանների միջև հարաբերությունների վերականգնումը և նրանց միջև առևտրատնտեսական կապերի զարգացումը։ Ինչ վերաբերում է մեր տարանցիկ գործառույթին, մենք զգալի ներդրումներ ենք կատարում դրա զարգացման մեջ։ Դրանք ներառում են ճանապարհային ենթակառուցվածքները, նավահանգիստները, օդանավակայանները և տարբեր ենթակառուցվածքային կառույցները։ Սա հիմնված է տարանցիկ տրանսպորտի շարունակական աճի վերաբերյալ դրական սպասումների վրա», – նշել է Կոբախիձեն։

Ռազմագերիներ