
2025-ին Ադրբեջանը Հայաստան է արտահանել 788.800 դոլարի արտադրանք
2025 թվականին Ադրբեջանը Հայաստան է արտահանել 788․800 դոլարի արտադրանք։ Այս մասին նշվում է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի հայտարարությունում։
2025 թվականին Հայաստանից Ադրբեջան արտահանում չի եղել։
Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերի 18-ին Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 22 երկաթուղային վագոն, որոնք տեղափոխել են 1220 տոննա AI-95 շարժիչային վառելիք։


