26 Հուն
2026
-5° c ԵՐԵՎԱՆ
5° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ալիևի այն հայտարարությունը, որ այսօր տարանցիկ երթուղին անցնում է Վրաստանի, իսկ վաղը՝ Հայաստանի միջով, ոչնչացնում է այն ամենը, ինչին հասել ենք որպես երկիր․ Սաակաշվիլի

Ալիևի այն հայտարարությունը, որ այսօր տարանցիկ երթուղին անցնում է Վրաստանի, իսկ վաղը՝ Հայաստանի միջով, ոչնչացնում է այն ամենը, ինչին հասել ենք որպես երկիր․ Սաակաշվիլի

Իլհամ Ալիևի այն հայտարարությունը, որ այսօր տարանցիկ երթուղին անցնում է Վրաստանի, իսկ վաղը՝ Հայաստանի միջով, ոչնչացնում է այն ամենը, ինչին մենք հասել ենք 1990-ական-2000-ական թվականներին որպես երկիր. իր ֆեյսբուքյան էջում գրել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին։

«Վրաստանը հայտնվել է չափազանց բարդ աշխարհաքաղաքական փակուղում, որը մոտ ապագայում կավարտվի կա՛մ մեզ որպես անկախ պետություն վերացնելով, կա՛մ Իվանիշվիլիի մաֆիայի ճիրաններից դուրս պրծնելով և երկրի արագ զարգացման ուղին բռնելով»,-գրել է նա։

Հունվարի 21-ին Դավոսի տնտեսական ֆորումի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի նախագահները քննարկել են տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակը և նոր տարանցիկ ուղիները: Իլհամ Ալիևը և Վահագն Խաչատուրյանը հայտարարել են, որ Հայաստանից Ադրբեջան և հակառակ ուղղությամբ բեռնափոխադրումները, որոնք ներկայում տեղափոխվում են Վրաստանի տարածքով, ապագայում կտեղափոխվեն անմիջապես երկու երկրների միջև: Ներկայում նման բեռնափոխադրումների ծավալը չափազանց սահմանափակ է։ Մինչև 2025 թվականը երկու երկրների միջև տասնամյակներ շարունակ բեռնափոխադրումներ չեն եղել:

 

Ռազմագերիներ