27 Հուն
2026
-6° c ԵՐԵՎԱՆ
1° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Թրամփին կներկայացվեն Իրանի դեմ ԱՄՆ-ի հնարավոր հարվածների նոր տարբերակներ. Axios

Թրամփին կներկայացվեն Իրանի դեմ ԱՄՆ-ի հնարավոր հարվածների նոր տարբերակներ. Axios

Վաշինգտոնի վարչակազմի պաշտոնյաներն այս շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին կներկայացնեն նոր առաջարկներ՝ Իրանի դեմ ռազմական ուժի հնարավոր կիրառման վերաբերյալ։

Axios-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Թրամփը մոտ էր այս ամսվա սկզբին Իրանի տարածքում հարվածներ հասցնելուն՝ ի պատասխան երկրում տեղի ունեցող բողոքի ցույցերի։

«Փոխարենը՝ նա հետաձգեց որոշումը՝ միաժամանակ տարածաշրջանում ռազմական ուժեր տեղակայելով»,- բացատրում է լրատվամիջոցը։

«Սպիտակ տան պաշտոնյաները նշում են, որ հարվածի տարբերակը դեռևս քննարկվում է, չնայած Իրանում բողոքի ցույցերը մեծ մասամբ ճնշվել են»,- նշում է հրատարակությունը։ Միևնույն ժամանակ՝ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հաստատել է, որ միջուկային շարժիչով USS Abraham Lincoln ավիակիրի գլխավորած ավիակիր հարվածային խումբը գտնվում է Հնդկական օվկիանոսում։

Հաղորդվում է, որ ավիակիրը կատարում է իրեն հանձնարարված առաքելություններն, իսկ նրա նավաստիները կատարում են պլանային սպասարկում։ Հաղորդվում է, որ Թրամփը դեռևս վերջնական որոշում չի կայացրել Իրանի դեմ հարվածների հնարավորության վերաբերյալ։ «Նա, հավանաբար, այս շաբաթ կանցկացնի լրացուցիչ խորհրդակցություններ, և նրան կներկայացվեն ռազմական ուժի կիրառման լրացուցիչ տարբերակներ», – նշվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ Axios-ին տված հարցազրույցում Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ն զգալի ուժեր է կուտակել Իրանի մոտակայքում:

 

Ռազմագերիներ