
ԵՄ-ը և Հնդկաստանը անվտանգության և պաշտպանության մասին համաձայնագիր են ստորագրել
Եվրոպական Միությունը (ԵՄ) և Հնդկաստանը անվտանգության և պաշտպանության գործընկերության համաձայնագիր են ստորագրել։
Այս մասին նշվել է Եվրոպական հանձնաժողովի հայտարարությունում: Ինչպես ընդգծվել է, սա երկու կողմերի միջև պաշտպանության և անվտանգության ոլորտում առաջին համաձայնագիրն է։
Այն կամրապնդի համագործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ծովային անվտանգությունը, պաշտպանական արդյունաբերությունը և տեխնոլոգիաները, կիբերանվտանգությունը և հիբրիդային սպառնալիքները, տիեզերքը և ահաբեկչության դեմ պայքարը։
ԵՄ-ի և Հնդկաստանի առաջնորդները նաև ողջունել են տեղեկատվական անվտանգության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը։ Այս համաձայնագիրը կնպաստի զգայուն տեղեկատվության փոխանակմանը և կստեղծի շրջանակ անվտանգության և պաշտպանության ոլորտում ավելի սերտ համագործակցության համար։
Այս պատմական գործընկերությունը պաշտոնապես վերահաստատվեց այսօր Նյու Դելիում կայացած ԵՄ-Հնդկաստանի 16-րդ գագաթնաժողովում։


