27 Հուն
2026
-5° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Մենք կանգնած ենք Հայաստանի և հայ ժողովրդի կողքին․ Մայա Սանդուն՝ ԵԽԽՎ-ում

Մենք կանգնած ենք Հայաստանի և հայ ժողովրդի կողքին․ Մայա Սանդուն՝ ԵԽԽՎ-ում

Մենք կանգնած ենք Հայաստանի և հայ ժողովրդի կողքին, որն աշխատում է հաղթահարել ճնշումները և պաշտպանել իր ժողովրդավարական ապագանայս մասին այսօր Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանի նիստում հայտարարել է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն։

Նա նշել է, որ Մոլդովան միակ երկիրը չէ, որ բախվում է ՌԴ-ից եկող մարտահրավերների։ Հայաստանը, ըստ նրա, ևս դառնում է այդ նույն ռազմավարության թիրախ՝ «ինքնիշխանության թուլացում, ժողովրդավարական ընտրության վրա ազդեցություն, ներքին խոցելիության շահագործում»։

Մայա Սանդուն բերել է նաև Վրաստանի օրինակը․ «Ցավոք, տեսնում ենք, որ Վրաստանում, հակառակ վրաց ժողովրդի քաջությանը, որը շարունակում է պաշտպանել ժողովրդավարական արժեքները, եվրոպական ձգտումները և սեփական ապագան որոշելու իրավունքը, Ռուսաստանը կարողացավ Վրաստանին վերադարձնել իր ուղեծիր՝ օգտագործելով պատերազմի վախը և ազդանշան տալով, որ սխալ ընտրությունն արժենալու է պատերազմ»։

Ռազմագերիներ