26 Փտր
2026
7° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ներքաղաքական ունիկալ վիճակ ունենք․ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը՝ կետերով

Ներքաղաքական ունիկալ վիճակ ունենք․ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսը՝ կետերով

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ասուլիս է հրավիրել՝ անդրադառնալով ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական հարցերի։ Ասուլիսի առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև․

  • Հայաստանը պետք է անի ամեն ինչ գերտերությունների շահերի բախման կետում չհայտնվելու համար: Հմուտ նավապետը փոթորկի ժամանակ իր նավը օվկիանոս չի հանում՝ չվտանգելով ո՛չ նավը, ո՛չ անձնակազմը։
  • Միացյալ Նահանգներն ապամոնտաժում է այն աշխարհակարգը, որը հենց ինքն էլ ձևավորել է։ ԵՎ սա արձանագրված է ԱՄՆ-ի անվտանգության նոր հայեցակարգում։
  • Եկեղեցի, Արարատ։ Մենք մեր խորհրդանիշներից չենք հրաժարվում։ Մեսիջը շատ ուղղակի է։
  • Հնարավոր է ձևավորել խոշոր նախընտրական բլոկներ, որովհետև ֆունդամենտալ հարցերի շուրջ մոտեցումները նույնանման են։ Առաջ պայքարն անձերի, ծրագրերի միջև էր։
  • Մենք ներքաղաքական առումով ունենք ունիկալ վիճակ. նախընտրական փուլում երբեք խոսք չի գնացել Արագա՞ծ, թե՞ Արարատ, եկեղեցի՞, թե՞ ազգային հարցեր։ Նման ընտրություն երբևէ չի եղել։
  • TRIPP-ը հայ-ամերիկյան պրոեկտ է՝ Ադրբեջանի և Թուրքիայի համար: TRIPP-ը մեր ամենամեծ սպառնալիքն է դառնալու, եթե չընդլայնվի, չընդգրկի Չինաստանն ու Ռուսաստանը. դրանով Իրանի մտահոգություններն էլ կփարատվեն։
  • ՀԱՊԿ-ի նկատմամբ ես էլ ունեմ որոշակի հիասթափություն։
  • Ընդդիմությունը կարող է մասնակցել 3-4 խոշոր բլոկներով։ «Հայաստան» դաշինքը վերջնական որոշում չունի, բայց հակված ենք գնալ նույն ֆորմատով։
  • Տպավորությունս այնպիսին է, որ պատկերն ընտրություններում ավելի բարենպաստ է լինելու ընդդիմության համար։
  • Սոցհարցումներով կորոշենք՝ ով է լինելու Դաշինքի թեկնածուն, առաջին համարը։
  • Այս վիճակում պայքարից փախչելը կհամարեի դասալքություն՝ հաշվի առնելով իմ հսկայական փորձը։
  • Ինձնից լավ ոչ մեկ չի կարող երկիրը հանել այս վիճակից։ Ես հենց սրա համար եմ մասնակցելու ընտրությանը։
  • Եթե մեր քաղաքական ուժն այդ առաջին տեղը չի լինի, ես որևէ հավակնություն չեմ ունենալու վարչապետ դառնալ։ Ճիշտ է՝ չմտնել 2-րդ փուլի մեջ, այլ ընդդիմադիր ուժերով կոնկրետ գնալ փոխզիջումային տարբերակով։
  • Ես չեմ գնալու նախարար աշխատելու կամ մանդատ վերցնելու՝ պատգամավոր դառնալ։
  • 3 նախագահներով տարբեր ենք, միակ նմանությունն այն է, որ 3-իս աշխատանքային գրքույկում նշված է՝ նախագահ։
  • Վեհափառ Հայրապետի հետ որևէ տարաձայնություն չեմ ունեցել։ Որևէ միտք՝ Վեհափառ Հայրապետին փոխելու, կամ այլ պատմությունների մեջ մտնելու, ոչ թե չի եղել, այլ եթե որևէ մեկն ինձ ասեր, որ գալու է մի պահ ու մենք ունենալու ենք այս պատկերը, ես կասեի, որ հարց տվողը հոգեկան հիվանդ է։
  • Փաշինյանը եկել է մի կարգախոսով, որ ժողովրդին սիրում է։ Հետո պարզվեց, որ փողն է սիրում, ոչ թե՝ ժողովրդին։ Եթե ժողովրդին սիրեր, թոշակառուների վիճակն այսպիսին չէր լինի։

 

Ռազմագերիներ