30 Հուն
2026
-3° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ռուսաստանը պատրաստ է ուսումնասիրել TRIPP նախագծին միանալու հնարավոր տարբերակները․ Զախարովա

Ռուսաստանը պատրաստ է ուսումնասիրել TRIPP նախագծին միանալու հնարավոր տարբերակները․ Զախարովա

Ռուսաստանը պատրաստ է ուսումնասիրել TRIPP նախագծին միանալու հնարավոր տարբերակները․ այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։

Նա նշել է, որ «ռուսական կողմը կապեր է պահպանում իր հայ գործընկերների հետ տնտեսական գծով»։

«Կառավարությունը դիտարկում է Երևանի բոլոր հարցումները։ Այդ հարցումներն օպերատիվ կերպով մշակվում են մեր համապատասխան գերատեսչությունների կողմից։ «Թրամփի երթուղու» վերաբերյալ մենք հաստատում ենք մեր պատրաստակամությունը՝ ուսումնասիրելու այս նախագծին միանալու հնարավոր տարբերակները։ Առաջին հերթին, անհրաժեշտ է ծանոթանալ այս նախաձեռնության իրականացման և գործունեության մանրամասներին։ Որքան հասկանում ենք, այն գտնվում է իր վաղ փուլում։ Մեր առաջարկը Երևանին, որը նախատեսում է խորհրդակցություններ բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ, մնում է ուժի մեջ»,- նշել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը։

Ռազմագերիներ