30 Հուն
2026
-3° c ԵՐԵՎԱՆ
4° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայ եկեղեցու դեմ պայքարի ծավալներն ընդլայնվեցին․ Գեղամ Մանուկյանը՝ ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարելու որոշման մասին

Հայ եկեղեցու դեմ պայքարի ծավալներն ընդլայնվեցին․ Գեղամ Մանուկյանը՝ ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարելու որոշման մասին

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ պայքարի ծավալներն ընդլայնվեցին․ իր ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսանյութում ասում է պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Սուրեն Պապիկյանը հրամանով չեղարկել է դեռ 2000 թվականից ուժի մեծ եղած պաշտպանության նախարարի հրամանը, որով կանոնակարգվում էր ՀՀ Զինված ուժերում հոգևոր ծառայության, գնդերեցների գործունեությունը։

Գնդերեցներ, որ 1997 թվականից երջանկահիշատակ Գարեգին Ա կաթողիկոսի և ՀՀ պաշտպանության նախարար լուսահոգի Վազգեն Սարգսյանի համատեղ նախաձեռնությամբ եղել են զինվորի կողքին, ապրել նրանց հետ, պայքարել նրանց հետ, զոհվել, վիրավորվել, անհետ կորել…

Հետաքրքիր է՝ Պապիկյանն ի՞նչ է անելու Աշոտ Բ Երկաթ Բագրատունի թագավորի խաչի հետ, որը հայտարարվել էր Հայոց բանակի պահապան և հովանավոր սրբություն…

Սրանք այս ամենն ինչպե՞ս են մարսելու»,- գրել է նա։

Ռազմագերիներ