01 Փտր
2026
2° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Վուչիչը կանխատեսում է ԱՄՆ-ի հարվածը Իրանին առաջիկա 48 ժամում

Վուչիչը կանխատեսում է ԱՄՆ-ի հարվածը Իրանին առաջիկա 48 ժամում

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Pink TV-ի եթերում հայտարարել է, որ ԱՄՆ-ն 48 ժամվա ընթացքում ռազմական հարված կհասցնի Իրանին։

«Ես սպասում եմ Իրանի վրա հարձակման և մի քանի այլ կարևոր իրադարձությունների»,- ասել է նա։

Վուչիչի խոսքով՝ հարձակումը արագացվել է Ջեֆրի Էպշտեյնի գործով փաստաթղթերի նոր հրապարակմամբ։ Նա համեմատություն է անցկացրել Մոնիկա Լևինսկու սկանդալի հետ․ «Երբ այս տեսակի անհեթեթությունները բացահայտվում են, ապա ինչ-որ մեկը սկսում է ռմբակոծվել։ Արդյո՞ք նրանք կարագացնեն իրենց որոշումների կայացումը։ Ես գրեթե վստահ եմ»։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրան է ուղարկվել ավիակիր հարվածային խումբ։ Axios-ը հայտնել է, որ Սպիտակ տունը քննարկում է Իրանի դեմ ռազմական գործողությունների տարբերակը։ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին զգուշացրել է, որ ԱՄՆ-ի հարձակումը կարող է ընդգրկել ամբողջ տարածաշրջանը։

Ռազմագերիներ