
Հայ-իրանական սահմանը ապօրինի հատելու փորձի ընթացքում 7 անձ է ձերբակալվել
Պետական սահմանն ապօրինի հատելու փորձի դեպքի առթիվ կա նախաձեռնված քրեական վարույթ, 7 անձ կալանավորված է․ ABC Media-ին տեղեկացրել են ՀՀ Քննչական կոմիտեից։
Միջադեպը տեղի է ունեցել հայ-իրականական սահմանին։ Մի խումբ արտերկրի քաղաքացիներ փորձել են փշալարերի վրայով հատել սահմանը։
«Ազատության» տեղեկություններով՝ ձերբակալվածները Բանգլադեշի քաղաքացիներ են։
ABC Media-ն գրավոր հարցում է ուղարկել ԱԱԾ և պատասխանը կհրապարակենք ստանալուն պես։


