
ՀՀ-ում և այլ երկրներում ԱՄՆ դեսպաններ չեն նշանակվել, ֆինանսավորում էլ չի հատկացվել
ԱՄՆ-ում դեռ չեն հաստատել մի շարք երկրներում դիվանագիտական ներկայացուցչությունների բյուջեն, մոտ 3 տասնյակ երկրում, այդ թվում՝ Հայաստանում, դեսպան դեռ չի նշանակվել։ ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի պաշտոնը հունվարի 16-ից զբաղեցնում է փոխդեսպան Դեյվիդ Ալենը։ Նա Հայաստանում է 2024 թվականից։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հետ է կանչել շուրջ 30 երկրում ծառայող ամերիկացի դեսպանների և բարձրաստիճան դիվանագետների․ տեղեկացրել էր Associated Press-ը՝ Պետքարտուղարության անանուն աղբյուրներին հղումով։
29 դիվանագետի տեղեկացվել է, որ նրանց պաշտոնավարման ժամկետն ավարտվում է հունվարին։ Նրանք նշանակվել էին Ջո Բայդենի վարչակազմի օրոք։
Ամենամեծ թվով հետկանչները գրանցվել են Աֆրիկայում (13 երկիր), ինչպես նաև՝
- Ասիայում՝ 6 երկիր (այդ թվում՝ Վիետնամ, Ֆիլիպիններ),
- Մերձավոր Արևելքում՝ Ալժիր և Եգիպտոս։
Կադրային փոփոխությունները վերաբերում են նաև ԱՄՆ դեսպանատներին Հայաստանում, Հյուսիսային Մակեդոնիայում, Չեռնոգորիայում և Սլովակիայում։ Դիվանագետները պարտավոր են վերադառնալ Վաշինգտոն։


