
Կոչս ու հորդորս բոլորին՝ չհանձնվել, չհուսահատվել, չհամակերպվել․ Խաչիկ Գալստյանի ուղերձը
Փաստաբան Արսեն Բաբայանը հրապարակել է «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար պրոֆեսոր Խաչիկ Գալստյանի ուղերձն «Արմավիր» ՔԿՀ-ից․
«Սիրելիներ՝ շնորհակալ եմ համախոհներիս ու գաղափարակից ընկերներիս այս օրերին ցուցաբերած աջակցության ու քաղաքացիական ակտիվ դիրքորոշման համար։ Գիտեմ, որ շատ դժվար է։
Նիկոլի Հայաստանում, որտեղ հետապնդվում է հայի խիղճը, հավատքն ու հայրենասիրությունը, փոխարենը՝ փառաբանվում է ստամոքսը, սատանիզմն ու պանթուրքիզմը։
Կոչս ու հորդորս բոլորին՝ չհանձնվել, չհուսահատվել, չհամակերպվել։
Ընդհակառակը՝ հավատալ, համախմբել և հաղթել։
Հայ ազգին հարկավոր են նոր առաջնորդներ։
Հայ ազգին հարկավոր է նոր որակի իշխանություն։
P.S․ Թակիր, որ բացես,
Փնտրիր, որ գտնես»,- ասված է ուղերձում։


