04 Փտր
2026
-1° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՌԴ-ն բացահայտորեն իր հայ գործընկերներին է փոխանցում ԵՄ-ի հետ մերձեցման վերաբերյալ իր գնահատականները․ ԱԳՆ

ՌԴ-ն բացահայտորեն իր հայ գործընկերներին է փոխանցում ԵՄ-ի հետ մերձեցման վերաբերյալ իր գնահատականները․ ԱԳՆ

Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ բոլոր իրավունքներով և պարտավորություններով, և Մոսկվան աջակցում է Երևանի լիիրավ մասնակցությանը կազմակերպության աշխատանքներին։ Այս մասին նշվել է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում։

«Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ բոլոր իրավունքներով և պարտավորություններով։ Մենք աջակցում ենք Երևանի լիիրավ մասնակցությանը կազմակերպության աշխատանքներին, քանի որ այն երկրի անվտանգության անբաժանելի մասն է»,- նշել է դիվանագիտական գերատեսչությունը։

Մոսկվան հույս ունի, որ Երևանի կուրսը չի ենթադրում Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնել ցանկացող միավորումների և դաշինքների չափանիշներին անցում։ 

«Հայաստանի ղեկավարության արտաքին հարաբերությունների դիվերսիֆիկացման քաղաքականությունը չի ենթադրում ավանդական դաշնակիցների հետ համագործակցության կրճատում կամ մեր երկրին «ռազմավարական պարտություն» հասցնել ցանկացող միավորումների և դաշինքների չափանիշներին անցում»,- նշել է նախարարությունը։

Հավելվել է, որ ռուսական կողմը «բացահայտորեն իր հայ գործընկերներին է փոխանցում ԵՄ-ի հետ մերձեցման վերաբերյալ իր գնահատականները»։

«Մենք վստահ ենք, որ Հարավային Կովկասի երկրները, այդ թվում՝ Հայաստանը, հասկանում են, որ Բրյուսելի և Վաշինգտոնի ենթադրյալ բարի մտադրությունների հետևում թաքնված է սառը հաշվարկ։ Նրանց համար այս տարածաշրջանը, որի հետ Ռուսաստանը պատմականորեն և անբաժանելիորեն կապված է, ոչ այլ ինչ է, քան պոտենցիալ ցավոտ կետ, որը, եթե ճնշում գործադրվի, կարող է օգտագործվել մեր երկրին վնասելու համար»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ-ն։

Ռազմագերիներ