
Արշակ սրբազանը կշարունակի մնալ կալանքի տակ
Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը կշարունակի մնալ կալանքի տակ. հայտնեց փաստաբան Արսեն Բաբայանը։
Դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, որոշեց ևս երկու ամսով երկարաձգել Արշակ սրբազանի կալանքը։
Բաբայանի խոսքով՝ դատարանը թույլատրել է Արշակ սրբազանի քրոջ երեխաներին տեսակցել նրան։


