28 Փտր
2026
3° c ԵՐԵՎԱՆ
0° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
TRIPP-ը կարող է խթանել գործակցությունը, բայց այն կարող է նաև դառնալ ճնշման գործիք․ The Washington Stand

TRIPP-ը կարող է խթանել գործակցությունը, բայց այն կարող է նաև դառնալ ճնշման գործիք․ The Washington Stand

Վաշինգտոնից վերջերս հնչած հայտարարություններն ընդգծեցին ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շրջանակը, որը գովազդվում է որպես Հարավային Կովկասում կայունության հասնելու քայլ: Համաձայնագրի կենտրոնում է առաջարկվող տարանցիկ երթուղին: Այն հայտնի է որպես «Թրամփի երթուղի» (TRIPP), որը կապում է Ադրբեջանը Նախիջևանի էքսկլավի հետ՝ պատմականորեն հայկական շրջան, որտեղ ջնջվել է հայկական քրիստոնեական ժառանգությունը. գրել է The Washington Stand-ը:

Միջազգային հետազոտողները և մշակութային ժառանգության կազմակերպությունները փաստաթղթավորել են հայկական եկեղեցիների, գերեզմանատների, հուշարձանների և խաչքարերի համակարգված ոչնչացումը (հատկապես Ջուլֆայում)՝ հաստատելով վերջին տասնամյակների ընթացքում Նախիջևանում հայկական ժառանգության լայնածավալ ոչնչացումը:

Առաջին հայացքից առաջարկը թվում է պրագմատիկ: Սակայն Հայաստանի և ամերիկացիների համար, ովքեր կարծում են, որ ԱՄՆ արտաքին քաղաքականությունը պետք է հիմնված լինի բարոյական պարզության վրա, խնդիրն առևտուրը չէ: Այն ինքնիշխանությունն է, անվտանգությունը և խոցելի քրիստոնյա ազգի պաշտպանությունը:

Ճանապարհներն ու երկաթուղիները կարող են խթանել համագործակցությունը, բայց դրանք կարող են նաև դառնալ ճնշման գործիքներ, երբ թուլացնում են ազգի վերահսկողությունն իր սահմանների և տարածքի նկատմամբ։

Հելսինկիի եզրափակիչ ակտը, որին աջակցում է Միացյալ Նահանգները, հաստատում է սահմանների անձեռնմխելիությունը և ազգերի ինքնիշխան հավասարությունը՝ սկզբունքներ, որոնք համապատասխանում են բարոյական համոզմունքին, որ ոչ մի ժողովուրդ չպետք է հարկադրվի հրաժարվել իր սեփական հողի նկատմամբ վերահսկողությունից։ Խաղաղությունը, որը պահանջում է, որ մեկ կողմը հրաժարվի իր սեփական տարածքի նկատմամբ վերահսկողությունից, բնավ էլ խաղաղություն չէ։ Այս մտահոգությունները հիմնված են վերջին ցավոտ պատմության վրա։ 2023 թվականին Ադրբեջանը, Թուրքիայի ուժեղ աջակցությամբ, իրականացրեց մի արշավ, որը հանգեցրեց Արցախի 120,000 հայ քրիստոնյա բնակչության հարկադիր տեղահանմանը։ Եկեղեցիները լքվեցին, սրբավայրերը մնացին անպաշտպան, իսկ հին քրիստոնեական համայնքը գործնականում ջնջվեց իր նախնիների հայրենիքից։

Այս ֆոնին հնչող առաջարկները, որոնք թուլացնում են Հայաստանի՝ իր սահմանները պաշտպանելու կարողությունը, լուրջ բարոյական հարցեր են առաջացնում։ Տնտեսական խթանները չեն կարող փոխարինել անվտանգությանն, ինչպես նաև չեն կարող արդարացնել այն պայմանավորվածությունները, որոնք քաղաքացիական անձանց ենթարկում են նոր հարկադրանքի։ Ինքնիշխանությունը խաթարող ենթակառուցվածքները վտանգում են դառնալ վերահսկողության մեխանիզմ, այլ ոչ թե՝ խաղաղության ուղի։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ