
Կարևոր է 4 հարևանների հետ էլեկտրահամակարգերի սինքրոն միացումը․ Դավիթ Խուդաթյանի ասուլիսը՝ կետերով
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր մամուլի ասուլիս է հրավիրել՝ անդրադառնալով մի շարք հարցերի։ Ասուլիսի առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև․
- Ատոմակայանի տիպը պիտի լինի մոդուլային, բայց մոդելի ընտրության հետ կապված վերջնական որոշում չունենք:
- Մեզ համար առաջնահերթություն է մեր չորս հարևանների հետ էլեկտրահամակարգերի սինքրոն միացումը։
- Իրանի հետ էներգետիկ ոլորտում ունենք հրաշալի համագործակցություն, նախորդ տարվա ընթացքում մենք կայուն էլեկտրաէներգիա ենք մակատակարարել Իրան ու այնտեղից ստացել ենք գազ։
- Ես կփչացնեմ «Վարչաբենդը», երաժշտական գործիքներին տիրապետելու մասով անտաղանդ եմ:
- Ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգելու ծրագիրը եթե հաջողվի, առաջիկա 10 տարվա ընթացքում ատոմակայանը կշարունակի միացված մնալ մեր էներգահամակարգին։
- Քաղաքացիները գոհ են մեր կառուցած ճանապարհներից, դժգոհ են դեռ չկառուցած ճանապարհներից։


