
Փաստաբանը խնդրեց Միքայել սրբազանին թույլ տալ մասնակցել կիրակնօրյա պատարագներին
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի փաստաբան Արա Զոհրաբյանը դատարանին խնդրեց թույլ տալ Միքայել սրբազանին մասնակցել տեղի եկեղեցու կիրակնօրյա պատարագներին:
Դատավոր Էդգար Մանասյանը նշեց, որ օրենքը նման հնարավորություն չի տալիս, բայց այն կհամարեն միջնորդություն և կքննարկեն:
Մեղադրող կողմն առարկություն չհայտնեց:
Հիշեցնենք, որ ավելի վաղ դատարանը փոխեց Միքայել սրբազանի խափանման միջոցն ու տնային կալանք կիրառեց։


