02 Մար
2026
0° c ԵՐԵՎԱՆ
-0° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ից ԱԹՍ-ներ ենք գնել․ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ կետերով

ԱՄՆ-ից ԱԹՍ-ներ ենք գնել․ Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ կետերով

ԱՄՆ պետքարտուղար Ջեյ Դի Վենսի հետ հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ, որը ներկայացնում ենք կետերով․

  • Սա պատմական այց է, որը տեղի է ունենում Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատման աննախադեպ իրողությունների պայմաններում։
  • Ես մեծ հույս ունեմ, որ նախագահ Թրամփն արդարացիորեն կարժանանա 2026 թվականի Խաղաղության նոբելյան մրցանակին։
  • Ստացել եմ և սիրով ընդունել եմ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերը՝ փետրվարի 19-ին մասնակցելու «Խաղաղության խորհրդի» առաջին նիստին։
  • TRIPP-ի համատեքստում մեծ կարևորություն ունի նաև Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացում ընթացող երկխոսության՝ իր տրամաբանական հանգրվանին հասնելը, այդ թվում՝ Գյումրի-Կարս երկաթուղու բացումը։
  • Հուսով եմ, որ բարձրտեխնոլոգիական ոլորտում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ձևավորված սերտ և թափանցիկ համագործակցությունը թույլ կտա է՛լ ավելի զարգացնել և ամրապնդել ՀՀ-ի և ամերիկյան ընկերությունների միջև երկուստեք շահավետ փոխգործակցությունը։
  • Նշանակալի առաջընթաց ենք արձանագրել նաև Հայաստան-ԱՄՆ ռազմական և պաշտպանական գործընկերության ասպարեզում։
  • Հայաստանն ԱՄՆ-ից ձեռք է բերել V-BAT տեսակի անօդաչու թռչող սարքեր, որոնք էականորեն նպաստելու են մեր պաշտպանական կարողությունների ամրապնդմանը։
  • Հույս եմ հայտնել, որ ԱՄՆ-ի արտաքին ռազմական վաճառք ծրագրի ներքո իրականացված այս գործարքը հիմք կծառայի հետագա համագործակցությունն ընդլայնելու համար։
  • Արձանագրել ենք, որ Հայաստանի և Միացյալ Նահանգների հարաբերություններն այսօր առավել ամուր են, քան երբևէ, և պատրաստակամություն ենք հայտնել է՛լ ավելի զարգացնել դրանք՝ ի շահ մեր ժողովուրդներին։ 

 

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ