
Մեծ մասնավոր կապիտալ է հոսելու ՀՀ․ Ջեյ Դի Վենսի հայտարարությունը՝ կետերով
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո հանդես է եկել հայտարարությամբ, որի կարևոր կետերը ներկայացնում ենք ստորև․
- Մենք ոչ միայն Հայաստանի համար խաղաղություն ենք կերտում, այլև բարգավաճում՝ ԱՄՆ-ի հետ համատեղ։
- Հավատում եմ՝ այսօր մի նոր սկիզբ է ՀՀ և ԱՄՆ գործընկերության համար։
- TRIPP հիմնադրամի միջոցով մեծ մասնավոր կապիտալ է հոսելու Հայաստան։
- Սկզբնական 5 միլիարդ դոլար ներդրումներ են սպասվում, 2-րդ փուլում՝ 4 միլիարդ:
- 11 միլիոն դոլարի հետախուզական դրոնային տեխնոլոգիաների վաճառք ենք հաստատել Հայաստանի համար:


