
The Guardian-ի թղթակիցը գովաբանել է ԱՄՆ փոխնախագահի առջև փռված հայկական գորգը
Բրիտանական The Guardian թերթի թղթակիցը գնահատել է ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսի ինքնաթիռի համար Երևանի օդանավակայանում փռված հայկական գորգը։
«Ի դեպ, թույլ տվեք ձեր ուշադրությունը հրավիրել այս ապշեցուցիչ գորգի վրա, որը փռվել էր Ջ.Դ. Վենսի համար՝ նրա՝ Հայաստանի մայրաքաղաք Երևանի օդանավակայան ժամանելուն պես»,- գրել է նա։
ԱՄՆ փոխնախագահի ինքնաթիռը Երևանի «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել փետրվարի 9-ին։ Այցը տարածաշրջանային շրջագայության մաս է։ Օդանավակայանում ԱՄՆ փոխնախագահին կարմիր գորգի վրա դիմավորել է ՀՀ խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը։


