10 Փտր
2026
2° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայում, բայց այլ տարբերակները չեն բացառվում. Տեր Վրթանես

Եպիսկոպոսաց ժողովը տեղի կունենա Ավստրիայում, բայց այլ տարբերակները չեն բացառվում. Տեր Վրթանես

Նախնական տվյալներով՝ Եպիսկոպոսաց ժողովը կգումարվի Ավստրիայում՝ փետրվարի 16-19-ին․ ABC Media-ի հետ զրույցում ասաց Տեր Վրթանես քահանա Բաղալյանը։

«Ժողովն ուզում էինք Էջմիածնում գումարել, սակայն իշխանությունները փորձեցին միջամտել և խոչընդոտել, այդ իսկ պատճառով նախատեսվեց Ավստրիայում գումարել»,- ասաց նա:

Տեր Վրթանեսը նշեց, որ պետությունը բազմաթիվ հարցերում է փորձում խառնվել Եկեղեցու ներքին կյանքին, եպիսկոպոսներից ոմանց կանչել են ՔԿ, Հայաստանից չբացակայելու ստորագրություն վերցրել, բայց դա էլ չի կարող Եպիսկոպոսաց ժողովի գումարմանը խոչընդոտել։

«Հնարավոր է՝ Եպիսկոպոսաց ժողովը գումարվի նրանց բացակայությամբ, հնարավոր է նաև գումարվի օնլայն կերպով», – ասաց նա:

Տեր Վրթանեսը շեշտեց, որ չի բացառվում ևս մի տարբերակ՝ Վեհափառ Հայրապետը կարող է որոշել այն հարցերը, որոնք պիտի Եպիսկոպոսաց ժողովը որոշեր. «Մեր եկեղեցին հիերարխիկ կառույց է, նույն հարցերը կարող է նաև Հայրապետը միանձնյա որոշել»:

Ռազմագերիներ