
Թուլուզում պղծել են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը
Թուլուզում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանը պղծվել է անհայտ անձանց կողմից, X-ում հայտնել է ակտիվիստ Էլիս Էլվան Չելիքը։
«Անընդունելի է։ Այս արարքը «հիմար սխալ» չէ. դա հիշողության վրա լուրջ հարձակում է։ Այս ամենի լույսի ներքո քաղաքապետարանի լռությունն անընդունելի է։
Մեղավորները պետք է բացահայտվեն և պատժվեն»,- գրել է Էլիս Էլվան Չելիքը։
Նա նաև նշել է, որ խաչքարի հետևի հատվածում թողած ստորագրությունն ակնհայտորեն պատկանում է թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» խմբավորմանը: Չելիքն ընդգծել է` անհասկանալի է, թե ինչու քաղաքապետարանն ու պետությունը չեն վերացնում «Գորշ գայլերի» կազմակերպությունները, ինչպիսին OTÜKEN-ն է:


