11 Փտր
2026
1° c ԵՐԵՎԱՆ
-0° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Կունենա՞ արդյոք դիվանագիտական և քաղաքական հետևանք Հայոց ցեղասպանության մասին Վենսի գրառման հեռացումը․ միջազգային մամուլի ամփոփում

Կունենա՞ արդյոք դիվանագիտական և քաղաքական հետևանք Հայոց ցեղասպանության մասին Վենսի գրառման հեռացումը․ միջազգային մամուլի ամփոփում

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի X-ի էջում հրապարակվել, ապա ջնջվել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին հայտարարություն, այն բանից հետո, երբ նա երեքշաբթի հարգանքի տուրք է մատուցել երկրում գտնվող հուշահամալիրում․ գրում է CNN-ը։

Փոխնախագահի էջում հրապարակված սկզբնական գրառումը, որում ասվում էր, որ Վենսը և տիկին Ուշա Վենսը մասնակցել են ծաղկեպսակ դնելու արարողությանը՝ «1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու համար», հակասում էր Թրամփի վարչակազմի քաղաքականությանը, որը չի օգտագործում «ցեղասպանություն» բառը՝ նկատի ունենալով հայերի համակարգված սպանություններն ու տեղահանությունները ներկայիս Թուրքիայի տարածքում։

Բացի նախկին նախագահ Ջո Բայդենից՝ ԱՄՆ նախագահները խուսափել են այդ տերմինից՝ վախենալով վնասել Թուրքիայի հետ կապերը, որը ներկայում միջնորդի դեր է խաղում Թրամփի վարչակազմի և Իրանի միջև։

Վենսը՝ ԱՄՆ առաջին գործող փոխնախագահը, որ այցելել է երկիր, լրագրողներին ասել է, թե «հայերը խնդրել են իրեն այցելել այդ վայրը»՝ կոտորածն անվանելով «շատ սարսափելի բան, որ տեղի է ունեցել ավելի քան 100 տարի առաջ»։

Վենսի խոսնակը CNN-ին հայտնել է. «Սա աշխատակազմի կողմից կառավարվող հաշիվ է, որը հիմնականում գոյություն ունի փոխնախագահի գործունեության լուսանկարներով և տեսանյութերով կիսվելու համար: Հարցի էության վերաբերյալ փոխնախագահի կարծիքի համար ես ձեզ կոչ եմ անում ծանոթանալ այն մեկնաբանություններին, որոնք նա արել է ավելի վաղ ինքնաթիռի մոտ՝ ի պատասխան լրագրողների հարցին»:

Վենսը նշել է, որ այցելել է այդ վայրը «ի նշան հարգանքի՝ թե՛ զոհերի, թե՛ Հայաստանի կառավարության նկատմամբ»:

Վենսի հաշվից ջնջված գրառման մասին հարցին ի պատասխան Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը լրագրողներին ասել է, որ վարչակազմի քաղաքականության մեջ որևէ փոփոխություն չի եղել:

The Wall Street Journal-ը գրում է, որ սա մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ դեպքն է, որ սոցիալական ցանցերում գրառումը հակասություններ է առաջացրել Թրամփի վարչակազմում: Անցյալ ուրբաթ նախագահը Truth Social-ում վերահրապարակել էր մի տեսանյութ, որտեղ նախկին նախագահ Բարաք Օբաման և նրա կինը՝ Միշել Օբաման, մի պահ պատկերված էին որպես կապիկներ։ Գրառումը ջնջվել է, իսկ նախագահ Թրամփը մեղադրել է աշխատակազմի աշխատակցին, որը չէր տեսել ամբողջ տեսանյութը:

The Associated Press-ն ընդգծում է, որ դեռևս պարզ չէ՝ կլինե՞ն արդյոք որևէ դիվանագիտական հետևանքներ։ Իր հերթին, Վենսը, կարծես, վճռականորեն տրամադրված էր կենտրոնանալ իր ուղևորության սկզբնական առաքելության վրա։

«Կարծում եմ՝ նախագահը կնքեց հիանալի խաղաղության համաձայնագիր։ Կարծում եմ՝ վարչակազմն իսկապես ձգտում է դրան»,- հայտարարել է Վենսը։

Այնուամենայնիվ, կա քաղաքական հարց՝ կարձագանքի՞ արդյոք ամերիկահայությունը։

Ռազմագերիներ