11 Փտր
2026
1° c ԵՐԵՎԱՆ
0° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Տոտալ բռնաճնշումներ, խուզարկություններ են վաղ առավոտից Էջմիածնում, դրանք ՔՊ-ական վախերն են․ Սևակ Խաչատրյան

Տոտալ բռնաճնշումներ, խուզարկություններ են վաղ առավոտից Էջմիածնում, դրանք ՔՊ-ական վախերն են․ Սևակ Խաչատրյան

Վաղ առավոտից տոտալ բռնաճնշումներ են մեր «Հաղթանակ» դաշինքի ավագանու թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց, նաև համակիրների, աջակիցների նկատմամբ, խուզարկություններ, որոնց հետևում է ձերբակալությունը, տանում են ոստիկանության բաժիններ, քննչական բաժիններ․ այսօր շտապ հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց Վաղարշապատի ավագանու «Հաղթանակ» խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը։ 

Ըստ նրա՝ այս ամենը կապված է անցյալ աշնանը Վաղարշապատում տեղի ունեցած ընտրությունների հետ։

«Անհասկանալի մթնոլորտ է ստեղծվել, երբ ընտրություններից 4-5 ամիս հետո նոր որոշում են․․․Կարծում եմ՝ սա ՔՊ-ական վախերն են, վախերն են Վաղարշապատից, ինձ թվում է՝ իրենք վախ չափողի կարիք ունեն, որովհետև ընտրություններից 3-4 ամիս հետո մարդկանց ենթարկել տոտալ բռնաճնշումների, միտք չունի»,-ասաց նա։

Սևակ Խաչատրյանի կարծիքով՝ սա կապ ունի նաև հունիսին սպասվող ԱԺ ընտրությունների հետ։

«Փորձում են մարդկանց ճնշել, վախեցնել, մթնոլորտ ստեղծել, որ ով ընդդիմադիր հայացք ունենա, ով ընդդիմադիր միտք հայտնի, ենթարկվելու է բռնաճնշումների, ձերբակալությունների, կալանավորումների։ Չեմ կարծում՝ սա իրենց ուզած ցանկալի արդյունքը տալու է»,-ասաց նա։

Խաչատրյանը հայտնեց, որ ստույգ ձերբակալվածների թիվ չգիտի, որովհետև րոպե-րոպե թիվն ավելանում է․ «Այս պահին տասնյակը գերազանցում է»,- ասաց նա։

Ռազմագերիներ