
Ո՞վ է Թուրքիայի նախագահի հնարավոր իրավահաջորդը
Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի քան երկու տասնամյակ գերիշխող դիրք է գրավել թուրքական քաղաքականության մեջ, և իրավահաջորդության թեման երկար ժամանակ տաբու է եղել երկրում։ Սակայն, կարծես թե, ի հայտ է գալիս նրա իրավահաջորդի մեկ հավանական թեկնածու․ գրում է Bloomberg գործակալությունը։
Նշվում է, որ մի երկրում, որտեղ ամեն ինչ կազմակերպվում է Էրդողանի և նրա մերձավոր շրջապատի կողմից, նախագահի կրտսեր որդին աստիճանաբար հայտնվում է ուշադրության կենտրոնում․ պետական լրատվական ծառայությունում պարբերաբար հաղորդագրություններ են տրվում Բիլալ Էրդողանի գործունեության մասին։
Իր վերջին նախագահական ժամկետի ընթացքում Էրդողանը կրտսեր որդուն ավելի հաճախ է իր հետ արտասահմանյան ուղևորությունների տանում՝ սկսած Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի հետ հանդիպումից մինչև Պակիստան, Մալայզիա և Կատար այցելությունները։


