
Ժամանակն է, որ մեր երկիրն ունենա ուժեղ, կուշտ և լուրջ առաջնորդ․ Նարեկ Կարապետյանի ելույթը՝ կետերով
«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջին համագումարին իր ելույթում անդրադարձավ քաղաքական տարբեր հարցերի։ Կարապետյանի ելույթը կետերով ներկայացնում ենք ստորև․
- Ով իշխանության է գալիս, չի ուզում թողնել այդ աթոռը։
- Ժողովուրդը իշխանության գերին չէ, և յուրաքանչյուր իշխանություն, երկրորդ ժամկետից հետո, չպետք է կառչի աթոռից։
- Ժամանակն է, որ մեր երկիրն ունենա ուժեղ, կուշտ և լուրջ առաջնորդ։
- Հայաստանն այսօր ջրբաժանի առաջ է կանգնած, շարունակե՞լ այսպես, թե՞ սկսել զբաղվել սեփական վերածննդով:
- Մեր երկրում կա ընտրություն՝ ենթարկվե՞լ, թե՞ գործել: Կա ընտրություն մնա՞լ, թե՞ գնալ ավելի ապահով տեղ:
- Ութ տարի կառավարած վարչապետի սիրտը երրորդ ժամկետն է ուզում, ասում է՝ ինձ տվեք երրորդ շանս:
- Երբ Փաշինյանին տվեցինք առաջին շանսը, նա կորցրեց Արցախի 75%-ը, կազմաքանդեց և թուլացրեց բանակը, զավթեց դատարանները: Երբ մենք 2021 թվականին տվեցինք երկրորդ շանսը, նա վերջնականապես կորցրեց Արցախը, սկսեց իր թիմով հարստանալը, բռնաճնշումներ գործադրել։
- Եթե ներդրում էիր բերելու, բերեիր։ Ութ տարի միայն հույս է տվել։ Երբ գործ անել չես կարողանում, ասում ես՝ հարևաններն են ուժեղ։ Հարևանները նույնն են, դու ես թույլ։
- Աղքատությունը խեղդում է երկիրը, իսկ գյուղացու բերքն ու բարիքը պետք է շահավետ վաճառվի։
- Քաղաքներում մարդիկ պետք է արթնանան ու իմանան՝ գործ կա, կյանք կա։
- Մայրաքաղաքը պետք է դառնա տարածաշրջանային կենտրոն՝ ժամանակակից, հարուստ և հայերին վայել։


