12 Փտր
2026
3° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ինչպե՞ս կարող է Սամվել Կարապետյանն առաջադրվել վարչապետի թեկնածու. մեկնաբանում են սահմանադրագետները

Ինչպե՞ս կարող է Սամվել Կարապետյանն առաջադրվել վարչապետի թեկնածու. մեկնաբանում են սահմանադրագետները

«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է.  այսօր հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

Իսկ ինչպե՞ս կարող է երկքաղաքացի Սամվել Կարապետյանն առաջադրվել վարչապետի թեկնածումեկնաբանում են սահմանադրագետները

Սիրանուշ Սահակյան«Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ նախատեսված է փոփոխությունների 3 ռեժիմ։ Նախ՝ գոյություն ունեն անփոփոխելի հոդվածներ, երկրորդը՝ կան գլուխներ և հոդվածներ, որոնք կարող են փոփոխվել բացառապես հանրաքվեի միջոցով, և երրորդը՝ փոփոխություններ, որոնք կարող են կատարվել օրենսդիր մարմնի՝ Ազգային ժողովի կողմից։

Սահմանադրության 148-րդ հոդվածը կարգավորում է կառավարության անդամին ներկայացվող պահանջները։ Սահմանադրության 148-րդ հոդվածն անփոփոխելի հոդված չէ, ավելին՝ չի պահանջվում դրա փոփոխության համար հանրաքվե, ուստի այս հոդվածի փոփոխությունները բավականին ճկուն են, անհրաժեշտ է Ազգային ժողովի կողմից փոփոխությունների տեքստի ընդունում։ Նախաձեռնությունը տեղի ունենալու պարագայում նախագիծը դրվում է քվեարկության Ազգային ժողովում, և այն պետք է հավաքի պատգամավորների ընդհանուր թվի երկու երրորդի ձայները»։

Իրավական գիտությունների դոկտոր Արթուր Ղամբարյան «Սահմանադրության 148-րդ հոդվածը, այլ կերպ ասած՝ Կառավարությանը ներկայացվող պահանջները, կարող է փոփոխվել ավելի պարզեցված, այսինքն՝ Ազգային ժողովի կողմից։ Պետականագիտական առումով կարևորագույն հարցերը պետք է շատ խորքային քննարկման առարկա դառնան, նոր համապատասխան որոշումներ կայացվեն»։

ՍԴ նախագահի նախկին տեղակալ Ալվինա Գյուլումյան«Սահմանադրության 148-րդ հոդվածը սահմանում է Կառավարության անդամին ներկայացվող պահանջները, Սահմանադրության 148-րդ հոդվածը կարող է փոփոխվել Ազգային ժողովի կողմից՝ ձայների որակյալ մեծամասնությամբ, այսինքն՝ դա այն բացառությունների մեջ չի մտնում, որոնք կարող են փոփոխվել միայն հանրաքվեով։ Այո՛, Ազգային ժողովը կարող է փոփոխել վարչապետին և կառավարության մյուս անդամներին ներկայացվող պահանջները»։

Գևորգ Դանիելյան«Սահմանադրության որոշ դրույթներ փոփոխվում են Ազգային ժողովի որոշմամբ, կոնկրետ 202-րդ հոդվածի առաջին մասում նշված են այն հոդվածները, այն գլուխները նաև, որոնք կարող են փոփոխվել միայն հանրաքվեով։ 148-րդ հոդվածը այդ ցանկում չկա, սա նշանակում է, որ մենք պետք է ղեկավարվենք, եթե փոփոխելու անհրաժեշտություն, հիմքեր լինեն, 202-րդ հոդվածի երկրորդ մասով, համաձայն որի այդ փոփոխությունները կատարվում են արդեն Ազգային ժողովի որոշմամբ»։

Սահմանադրագետ Վարդան Պողոսյան «Ազգային ժողովն առանց հանրաքվեի կարող է Սահմանադրության որոշ գլուխներում և հոդվածներում կատարել փոփոխություններ, որ 148-րդ հոդվածը չի մտնում 202 հոդվածի առաջին մասում սահմանված այն գլուխների և հոդվածների ցանկում, որոնց համար պարտադիր է հանրաքվեի անցկացումը»։

Ռազմագերիներ