
Մեզ ժողովուրդը չմերժեց, դո՛ւ ռմբահարեցիր ու բանտարկեցիր մարդկանց. Բագրատ սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանին
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այսօր իր ու իր աջակիցների գործով դատական նիստին անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային ՀԸ-ի եթերում հնչեցրած մտքերին։ Նա ասաց, որ իրենց իրավունքները պաշտպանված չեն, որովհետև Փաշինյանն ուղիղ եթերում կարդաց հոդված, որով զբաղվում են իրավապահ մարմինները։
«Ասում են՝ ռադիկալ իսլամիզմի են նման, պետություն են՝ պետության մեջ։ Սա ասում է մեկը, որ տոտալ աղանդավորական գործունեությամբ է զբաղվում։ Ասում է՝ ժողովուրդը մերժեց մեզ։ Ժողովուրդը չմերժեց, ժողովրդին դո՛ւ ռմբահարեցիր ու բանտարկեցիր։ Մեզ մեղադրում է մի մարդ, որն Արցախ է հանձնել։ Մի մարդ, որը պարգևավճարի պաշտամունք ունի։ Սրան ոչ ոք չի արձագանքում։ Փաստորեն մեր երկրում ոչ մի իրավունք պաշտպանված չէ՝ ո՛չ անձնական, ո՛չ միասնական»,- ասաց Բագրատ սրբազանը։
Նա հավելեց՝ այս գործը երբևէ ահաբեկչության հետ կապ չի ունեցել։ Սա մի մարդու վախերի արտացոլումն է միայն։


