05 Մար
2026
7° c ԵՐԵՎԱՆ
2° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
The Washington Post-ը հեռացրել է Վենսի և «ռուսական» Հարավային Կովկասի մասին գրառումը

The Washington Post-ը հեռացրել է Վենսի և «ռուսական» Հարավային Կովկասի մասին գրառումը

The Washington Post-ը սոցիալական ցանցերում գրել է փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան և Ադրբեջան կատարած այցի մասին՝ Հարավային Կովկասն անվանելով «ռուսական»։ Ավելի ուշ առանձին գրառմամբ թերթն ընդունել է սխալը և հայտարարել, որ ջնջել է գրառումը։

«Ուղղում. այս գրառման նախորդ տարբերակում Հարավային Կովկասը սխալմամբ նշվել էր որպես Ռուսաստանի մաս։ Այս տարածաշրջանը, որը ներառում է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի տարածքները, Ռուսաստանի մաս չէ։ Մենք ջնջել ենք նախորդ թվիթը»,- գրել է The Washington Post-ը։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ