
Ի՞նչ է հայտնի «Իզմիրլյան» ԲԿ-ում իրականացվող խուզարկությունների մասին
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում կատարվում են քննչական գործողություններ․ մեկնաբանելով «Իզմիրլյան» ԲԿ տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում իրականացվող խուզարկությունը՝ ABC Media-ին հայտնել են ՔԿ-ից։
«Իզմիրլյան» ԲԿ-ից ABCMedia-ին տեղեկացրին, որ ՔԿ ներկայացուցիչները ԲԿ-ի տնօրենի աշխատասենյակում են առավոտյան 9։00-ից, հիվանդանոցը շարունակում է բնականոն գործունեությունը։
Պլանային վիրահատությունները, որոնք պետք է կատարեր պրոֆեսոր Արմեն Չարչյանը, կկատարեն ԲԿ-ի այլ մասնագետներ։
ABC Media-ի տեղեկություններով՝ քննչական գործողություններ են իրականացվում նաև «Իզմիրլյան» ԲԿ-ի փոխտնօրեն Տիգրան Նալբանդյանի աշխատասենյակում։


