15 Փտր
2026
5° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Արսեն Բաբայանը ստացել է Արշակ սրբազանի տեսագրության վերաբերյալ փորձաքննության արդյունքները

Արսեն Բաբայանը ստացել է Արշակ սրբազանի տեսագրության վերաբերյալ փորձաքննության արդյունքները

«Ստացել եմ դեռևս նախորդ տարվա նոյեմբերին իմ կողմից նշանակված միջազգային փորձաքննությունների արդյունքները՝ Արշակ սրբազանին վերագրվող հայտնի տեսագրությունների իսկության պարզման նպատակով»,- ֆեյբուքում գրել է Արշակ սրբազանի փաստաբան Արսեն Բաբայանը։

Երեք տարբեր պետություններից ստացված փորձագիտական եզրակացությունները հաստատում են սրբազանի այն պնդումը, որ նա որևէ առնչություն չունի տեսագրությունների բովանդակության հետ,-նշել է Բաբայանը։

«Փորձագետները, ի թիվս այլնի, հանգել են հետևյալ եզրակացություններին՝

1. Տեսագրության բովանդակությունը կեղծ է և ստեղծվել է հատուկ ծրագրային միջոցների կիրառմամբ,

2. Տեսարանները օբյեկտիվ իրականության մեջ գոյություն չեն ունեցել,

3. Տեսագրության մեջ երևացող անձանց հավաստի նույնականացում կատարելն անհնարին է»։

Բաբայանը նշել է` կան նաև այլ մանրամասներ, որոնք կհրապարակի մոտակա օրերս մամուլի ասուլիսում։

Ռազմագերիներ