16 Փտր
2026
5° c ԵՐԵՎԱՆ
11° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Փոսալցման աշխատանքներն ո՞ւր հասան, շատ վտանգավոր փոսեր կան․ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ աշխատանք է արվել անցած օրերին

Փոսալցման աշխատանքներն ո՞ւր հասան, շատ վտանգավոր փոսեր կան․ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ աշխատանք է արվել անցած օրերին

Այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ քաղաքապետ Տիգրան Ավինյանը հետաքրքրվեց համապատասխան պաշտոնյաներից՝ ի՞նչ աշխատանքներ են արվել փոսալցման հետ կապված։

Շինարարության և բարեկարգման վարչության ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Թևոսյանն ասաց, որ ուրբաթ օրվանից սկսել են բուն փոսալցման աշխատանքները, ուրբաթ-շաբաթ-կիրակի մոտավորապես կտրվել է 4500 քմ տարածք, և արդեն իսկ ասֆալտապատվել է մոտ 2100 քմ։

«Նաև միաժամանակ արվել է 1000-ից ավելի տեղային լուծում, այսինքն՝ հրատապ տեղային լուծում ենք տվել 1000-ից ավելի փոսի։ Ունեցել ենք միայն բարդություն շաբաթ օրը՝ եղանակի հետ կապված, այլ դեպքում բարդություն չենք ունեցել»,-ասաց Թևոսյանը։

«Կան փոսեր, որոնք շատ ավելի վտանգավոր են, դրանց առաջնահերթություն տրվե՞լ է»,- հետաքրքրվեց քաղաքապետը՝ հավելելով․ «Շիրակի փողոցում արվե՞լ է աշխատանք»։

Նշվեց, որ Շիրակի փողոցում մեծ փոսերի հետ կապված աշխատանքներ չեն կատարվել, այսօրվանից կարվեն։ Քաղաքապետը զայրացավ, որ դեռ 3-4 օր առաջ է հանձնարարություն տվել, ինչո՞ւ են այսօրվանից սկսում։

«Պարոն քաղաքապետ, անկեղծ ասած, մենք փորձել ենք փոսալցման աշխատանքներ անել, բայց քանի որ անձրևը հետո եկել է, այդ անձրևը լվացել- մեքենայի հետ տարել է»,- ասաց Անդրանիկ Թևոսյանը։

Ավինյանը խնդրեց շաբաթվա ընթացքում անընդհատ տեսալուսանկարահանել այն ամենը, ինչ արվում է՝ ծավալներով, տոկոսայինով, և օրվա վերջում իրեն ներկայացնել հաշվետվությունը։ 

Ռազմագերիներ