
Նման բան օրակարգում չկա․ ՀԾԿՀ նախագահը՝ ՀԷՑ-ի կառավարումը թուրքական ընկերության «հանձնելու» հնարավորության մասին
Նման բան օրակարգում չկա․ այսօր հրավիրած ասուլիսում ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ՀԷՑ-ի կառավարումն առնվազն տեսականորեն կարո՞ղ է ստանձնել թուրքական ընկերություն։
«Ցավոք սրտի, բայց հնչում են նման թեզեր, որը որևէ օբյեկտիվ հիմք չունի։ Ընդհուպ հայտարարվեց, որ անցած տարի հանձնաժողովի 3 բարձրաստիճան աշխատակիցներ իբր թե մեկնել են Թուրքիա, որպեսզի հետ գան, բանակցեն ու ՀԷՑ-ը վաճառեն թուրքական ընկերություններին, որը ծիծաղելի կլիներ, եթե այդքան տխուր չլիներ»,-ասաց Մեսրոպյանը։
Նա նշեց, որ «այս պահին հողի վրա՝ ռեալ իրականության մեջ» ՀԷՑ-ը թուրքական ընկերության վաճառելու որևէ նշան նա չի տեսնում։
Նա նաև նշել է, որ ՀԷՑ-ը հանրային գերակա շահ կարող է ճանաչվել, եթե սեփականատիրոջ հետ համաձայնություն ձեռք չբերվի։


