
Այս ցնորամիտ գործընթացի հայտարարած «վերջակետը» իրականում նոր սկիզբ է․ Մանե Թանդիլյանը՝ Ռուբեն Վարդանյանի դատավճռի մասին
Բաքվի բեմադրված «դատավարության» ընթացքում հնչեց հերթական կանխորոշված «դատավճիռը»՝ մեծ հայրենասեր Ռուբեն Վարդանյանին դատապարտեցին 20 տարվա ազատազրկման․ գրել է «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Մանե Թանդիլյանը։
«Արդյոք այդ «դատավարության» հեղինակները գիտե՞ն՝ գաղափարները դատապարտել հնարավոր չէ։ Չեն կարող դրանք խեղդել բանտախցերում, չեն կարող լռեցնել կեղծ վճիռներով։
Այս ցնորամիտ գործընթացի հայտարարած «վերջակետը» իրականում նոր սկիզբ է։
Սկիզբ՝ նոր համառության, նոր վճռականության, նոր պայքարի։
Պայքար՝ Բաքվի բանտերում պահվող մեր հայրենակիցների վերադարձի համար։
Պայքար՝ արժանապատվության, արդարության և ազգային ինքնության համար։
Ռուբե՛ն, սպասում ենք վերադարձիդ։
Գիտեմ՝ ճաղավանդակները չեն չափում ազատությունդ։
Գիտեմ՝ ոգով ավելի ազատ ես, քան Քո «դատավորները» երբևէ կլինեն։
Եվ ես խոստանում եմ՝ լռություն չի լինելու։ Հաշտություն չի լինելու անարդարության հետ։
Պայքարելու ենք այնքան, մինչև Քո և մեր բոլոր գերիների տուն վերադարձը դառնա կայացած իրողություն»,- գրել է նա։


