17 Փտր
2026
11° c ԵՐԵՎԱՆ
18° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդն «ուժեղ հարվածով» է սպառնացել Թրամփին

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդն «ուժեղ հարվածով» է սպառնացել Թրամփին

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներինհայտնում է IRNA գործակալությունը։

«Նա (Թրամփը) պնդում է, որ իրենց բանակն աշխարհի ամենաուժեղն է։ Սակայն նույնիսկ աշխարհի ամենաուժեղ բանակը կարող է այնքան ուժեղ հարված ստանալ, որ չկարողանա վերականգնվել», – նշել է այաթոլլահ Ալի Խամենեին։

Նա նշել է, որ ամերիկացիներն անընդհատ խոսում են Իրանի ուղղությամբ նավ ուղարկելու մասին:

«Իհարկե, նավատորմը վտանգավոր է, բայց ավելի վտանգավոր է այն զենքը, որ կարող է այդ նավը խորտակել ծովի հատակին»,- նշել է Խամենեին։

Նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին չի հաջողվի ոչնչացնել Իրանի Իսլամական Հանրապետությունը։

Ռազմագերիներ