
Երևանում հնչած կրակոցներից վիրավորվել է 10 մարդ․ Shamshyan.com
Այսօր՝ փետրվարի 18-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Աբելյան փողոցի 9 հասցեում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ. հայտնում է Shamshyan.com-ը։
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Դավիթ Ավագյանի, բաժնի պետի տեղակալ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ, պարզել են, որ նշված վայրից հրազենային վնասվածքներով 10 քաղաքացիներ տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության և Երևանի քրեական վարչության մեծ թվով ծառայողներ՝ Երևանի քրեական վարչության պետ Հայկ Հարությունյանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով քննչական բաժնում մի խումբ անձանց նկատմամբ սպանության փորձի հատկանիշներով և ապօրինի զենքժզինամթերք պահելու, կրելու, օգտագործելու հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Դեպքի վայրում հայտնաբերվել է ինքնաձիգով և ատրճանակից կրակված մի քանի պարկուճ, արնանման հետքեր, դանակ, Lexus, որի վրա առկա են կրակոցի հետքեր։


