19 Փտր
2026
13° c ԵՐԵՎԱՆ
16° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ԱՄՆ-ն մտադիր է նպաստել Ադրբեջանից ՀՀ էլեկտրաէներգիայի և նավթամթերքի մատակարարմանը ՌԴ ազդեցությունը նվազեցնելուն․ Բրենդա Շաֆեր

ԱՄՆ-ն մտադիր է նպաստել Ադրբեջանից ՀՀ էլեկտրաէներգիայի և նավթամթերքի մատակարարմանը ՌԴ ազդեցությունը նվազեցնելուն․ Բրենդա Շաֆեր

Ռուսաստանը կարող է խոչընդոտել ԱՄՆ-ի և Թուրքիայի ազդեցությանը Կասպյան տարածաշրջանում։ Այս մասին նշել է ԱՄՆ ռազմածովային ասպիրանտուրայի պրոֆեսոր Բրենդա Շաֆերը՝ Ատլանտյան Խորհրդում․ հաղորդել է PolitNavigator-ի թղթակիցը։

«Հունիսին Հայաստանում կանցկացվեն ընտրություններ, ինչպես նաև սահմանադրական փոփոխությունների հանրաքվե, որոնք կճանաչեն Հայաստանի հրաժարումը Ղարաբաղից։ Մինչև այս հարցերի լուծումը, Ռուսաստանը պահպանում է զգալի լծակներ։

Ռուսաստանը Հայաստանում ունի երկու ռազմական բազա։ Ռուսաստանը վերահսկում է Հայաստանի օդային տարածքը և նրա բոլոր ռազմավարական ենթակառուցվածքներն, այդ թվում՝ ատոմակայանը», – նշել է Շաֆերը։

Դրան հակազդելու համար ԱՄՆ-ն մտադիր է նպաստել Ադրբեջանից Հայաստան էլեկտրաէներգիայի և նավթամթերքի մատակարարմանը։

«Մենք նաև խոսում ենք օպտիկամանրաթելային մալուխներ անցկացնելու մասին՝ Հայաստանի կախվածությունը նվազեցնելու և ռուսական ազդեցությունը նվազեցնելու համար»,- հայտարարել է Շաֆերը։

Ռազմագերիներ