20 Փտր
2026
9° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
ՀՀ ընտրություններում իշխող կուսակցության հաղթանակը կարող է հիմք հանդիսանալ սահմանադրական փոփոխությունների համար․ Oxford Economics

ՀՀ ընտրություններում իշխող կուսակցության հաղթանակը կարող է հիմք հանդիսանալ սահմանադրական փոփոխությունների համար․ Oxford Economics

ՀՀ-ում հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում իշխող կուսակցության հաղթանակը կարող է հիմք հանդիսանալ Սահմանադրությունից Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հղումները հանելու հարցով հանրաքվեի համար․ նշվում է Մեծ Բրիտանիայում գործող Oxford Economics միջազգային տնտեսական հետազոտությունների կենտրոնի կանխատեսման մեջ։ 

Վերլուծաբանները կարծում են, որ այս քայլը կնպաստի Ադրբեջանի և Հայաստանի միջև ԱՄՆ միջնորդությամբ կնքված համատեղ համաձայնագրի վավերացմանը և նաև կստեղծի պայմաններ տարածաշրջանում առևտրային և տրանսպորտային կապերի վերականգնման համար։ Տրանսպորտային և կապուղիների բացումը կարող է լրացուցիչ խթան հաղորդել Հայաստանի տնտեսությանը և ամրապնդել ներդրողների վստահությունը։

Միևնույն ժամանակ՝ Oxford Economics-ն ընդգծել է, որ Հայաստանում տնտեսական աճը շարունակվում է, սակայն մակրոտնտեսական ռիսկերը սրվում են։ Կազմակերպության գլխավոր տնտեսագետ Մատեուշ Ուրբանը նշել է, որ բարեփոխումների մանդատի երկարաձգումը կարող է մեծացնել տնտեսության գերտաքացման ռիսկը։

Ըստ նրա՝ իշխող կուսակցությունից ակնկալվում է ավելացնել պետական ներդրումներն արդիականացման ծրագրերի և ենթակառուցվածքային նախագծերի միջոցով։ Չնայած պետական պարտքը ներկայում կառավարելի մակարդակի վրա է, պրոցիկլային հարկաբյուջետային քաղաքականությունը կարող է թուլացնել տնտեսական բուֆերները և հակադարձել ներդրողների սպասումների վերջին բարելավումը երկրի նկատմամբ։

Ռազմագերիներ