
Արցախյան շարժումը մեր 3-րդ հանրապետության ծառի արմատն էր, և եթե ոմանք փորձում են կտրել ծառի արմատը, նրանք կչորացնեն ամբողջ ծառը․ Ա․ Խաչատրյան
Արցախյան շարժումն իրական սիրո և համերաշխության հեղափոխություն էր, և արցախյան պայքարը, արցախյան հեղափոխությունը սկիզբ դրեց ՀՀ կերտման շարժմանը․ այսօր ABC Media-ի հետ զրույցում ասաց Եռաբլուր այցելած ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Դա մեր այսօրվա 3-րդ հանրապետության ծառի արմատն էր։ Եվ եթե ոմանք փորձում են կտրել, չորացնել ծառի արմատը, նրանք կչորացնեն ամբողջ ծառը։ Արցախյան շարժումը Նիկոլ Փաշինյանը չի սկսել, որևէ մեկը չի կարող արգելել Արցախի ժողովրդին պայքարել իր իրավունքների համար»,- ասաց նա։


