20 Փտր
2026
10° c ԵՐԵՎԱՆ
10° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Ձյուն է եկել, աղ ենք լցրել, փոս է առաջացել, ո՞րն է դրա պատասխանատվությունը․ Արմեն Փամբուխչյանը՝ երևանյան փոսերի մասին

Ձյուն է եկել, աղ ենք լցրել, փոս է առաջացել, ո՞րն է դրա պատասխանատվությունը․ Արմեն Փամբուխչյանը՝ երևանյան փոսերի մասին

Ձյուն է եկել, աղ ենք լցրել, փոս է առաջացել, ո՞րն է դրա պատասխանատվությունը․ այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը՝ անդրադառնալով «փոսառատ» Երևանին։

«Բնական իրավիճակով պայմանավորված՝ գոյացել են փոսեր, ի՞նչ է, ձյունը չմաքրեի՞նք»,- ասաց նա։

Ըստ նրա՝ քաղաքապետարանն առհասարակ բիտումի խնդիր չունի, «բայց ունենք հատվածներ, որտեղ շինարարը ոչ պատշաճ է մոտենում»։

«Մեր մասնագետները պարզել են, որ Վարդանանց փողոցում, օրինակ, փոսալցում կատարվել է առանց բիտումի։ Այդ ասֆալտը քանդվելու է և ամբողջությամբ՝ շինարարի հաշվին։ Այսինքն՝ քաղաքապետարանն այդտեղ գումար չի ծախսելու, և պետք է ստանան այն փոսալցումը, որ նախատեսված է ավագանու որոշումներով ու ընթացակարգերով»,- ասաց նա։

Ռազմագերիներ