
Երևանի շուրջ 40 հասցեներում խուզարկություններ են
Մայրաքաղաքի շուրջ 40 հասցեներում խուզարկություններ են ընթանում. տեղեկությունը ABC Media-ի հետ զրույցում հայտնեցին ՆԳՆ-ից։
Իսկ Քննչական կոմիտեից ABC Media-ին հայտնեցին, որ քննչական գործողությունները կապված են փետրվարի 18-ին Աջափնյակում տեղի ունեցած սպանության, սպանության փորձի, խուլիգանության, հրազենի ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության հետ:
Հիշեցնենք, որ երեկ Աջափնյակ վարչական շրջանում կրակոցներ էին հնչել, վիրավորվել էր 6, մահացել՝ 1 մարդ:


