18 Մար
2026
14° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Նոր փոփոխություն` ՌԴ միգրանտների համար. նրանց երեխաները ստիպված կլինեն լքել երկիրը

Նոր փոփոխություն` ՌԴ միգրանտների համար. նրանց երեխաները ստիպված կլինեն լքել երկիրը

Ռուսաստանի Պետդուման կքննարկի մի օրինագիծ, որը պարտավորեցնում է միգրանտ աշխատողների երեխաներին լքել Ռուսաստանը 18 տարեկանը լրանալուց հետո՝ 30 օրվա ընթացքում․ հայտնում է TACC-ը՝ հղում անելով համապատասխան փաստաթղթին։

Օրինագիծը փոփոխություններ է մտցնում «Օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» օրենքում։ Ըստ օրինագծի՝ միգրանտ երեխաների երկրում մնալու տևողությունը կսահմանափակվի նրանց ծնողի աշխատանքային թույլտվության վավերականությամբ։
Ավելին, Ռուսաստանում մնալը թույլատրվելու է միայն այն դեպքում, եթե ծնողը նախապես վճարի անձնական եկամտահարկը՝ իր և յուրաքանչյուր երեխայի համար։

«Արդար Ռուսաստան» խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը «Газета.Ru»-ին տված հարցազրույցում ասել է․
«Բոլոր պետական սոցիալական նպաստներն ու սուբսիդիաները, այդ թվում՝ մայրական կապիտալը, պետք է վճարվեն միգրանտներին միայն Ռուսաստանի քաղաքացիություն ստանալուց 20 տարի անց»,- ասել է «Արդար Ռուսաստան» խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը «Газетой.Ru»-ին տված հարցազրույցում։

Պատգամավորի խոսքով՝ դա թույլ կտա ռեսուրսներն ու ջանքերը կենտրոնացնել Ռուսաստանի քաղաքացիներին սոցիալական աջակցություն ցուցաբերելու վրա, այլ ոչ թե նրանց, ովքեր շտապում են երկիր պետական աջակցությունների համար։

Պատերազմ Իրանի դեմ   Պատերազմ Իրանի դեմ