21 Փտր
2026
4° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Բեռնատարների վարորդները չեն կարողանում Վրաստանից մուտք գործել Հայաստան

Բեռնատարների վարորդները չեն կարողանում Վրաստանից մուտք գործել Հայաստան

Բեռնափոխադրում իրականացնող հայ վարորդներից մեկը լրատվամիջոցներին տեսագրություն է փոխանցել` տեղեկացնելով, որ փայտի հետ կապված արտադրանք տեղափոխող մոտ 100 բեռնատար, որոնք ՌԴ-ից են անցել Վրաստան, փետրվարի 12-ից չեն կարողանում մուտք գործել Հայաստան, քանի որ Վրաստանի անցակետում վարորդներից վերցրել են փաստաթղթերը և արգելել մուտքը։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության մամուլի քարտուղար Լիլիթ Շաբոյանը ABC Media-ի հետ զրույցում ասաց, որ նման տեղեկություն դեռևս չունեն։

Հիշեցնենք, որ փետրվարի 19-ին Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը հաղորդագրություն էր տարածել, որ եղանակային բարդ պայմանների հետևանքով Ախալքալաք-ՀՀ սահման մայրուղու հատվածում ճանապարհը ժամանակավորապես փակ է կցորդիչով տրանսպորտային միջոցների համար։

Ռազմագերիներ