23 Փտր
2026
8° c ԵՐԵՎԱՆ
9° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Սևանում երիտասարդի սպանության գործով կալանավորվածներ կան

Սևանում երիտասարդի սպանության գործով կալանավորվածներ կան

Սևանում 20-ամյա երիտասարդի սպանության գործով կալանավորվածներ կան։

«ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Նույն օրը ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով Ն. Մ.-ի և Ա. Մ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 1 ամիս ժամկետով»,- ABC Media-ին տեղեկացրել են ՀՀ գլխավոր դատախազությունից։

Հիշեցնենք, որ Սևանում դանակահարված 20-ամյա Արամ Խաչատրյանը Տավուշի մարզի Վերին Ծաղկավան գյուղից է։ Նա վերջերս էր անցել ծառայության Պաշտպանության նախարարությունում։

ABC Media-ի աղբյուրները հայտնում են, որ միջադեպը տեղի է ունեցել անձնական հարցի շուրջ ծագած վիճաբանությունից հետո։

Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին դանակի մի քանի հարվածով Սևան քաղաքում սպանել են երիտասարդին։

 

Ռազմագերիներ