
Մենք հիմա մեծ ատոմակայանի կարիք չունենք, մեզ անհրաժեշտ է փոքր մոդուլայինը. Փաշինյան
Մենք հիմա մեծ ատոմակայանի կարիք չունենք, ուստի մեր փորձագետների գնահատականի համաձայն՝ մեզ անհրաժեշտ է ունենալ փոքր մոդուլային ատոմակայան․ Լեհաստանում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
«Հիմա մենք այդ հնարավորությունը քննարկում ենք ԱՄՆ-ի, ՌԴ-ի, Հրվ․ Կորեայի, Ֆրանսիայի, Չինաստանի հետ, որոնում ենք լավագույն առաջարկը մեր երկրի համար։ Դեռ վերջնական որոշում չունենք, քանի որ ուսումնասիրում ենք տարբեր առաջարկներ»,- ասել է նա։


