26 Փտր
2026
12° c ԵՐԵՎԱՆ
8° c ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ
ABCMEDIA
Հայտնի է Հովհաննես Թամամյանի խափանման միջոցը

Հայտնի է Հովհաննես Թամամյանի խափանման միջոցը

Հովհաննես Թամամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը․ այս մասին ABC Media-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից:

Հիշեցնենք, որ երեկ Քննչական կոմիտեն հայտարարություն էր տարածել,  որ ձերբակալվել է Հովհաննես Թամամյանը։

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության խոշտանգումների և պաշտոնատար անձանց կողմից բռնություն գործադրելով լիազորությունները չարաշահելու կամ անցնելու հանցագործությունների քննության վարչությունում իրականացվող քրեական վարույթով ձեռք բերված փաստական տվյալներով հաստատվել է, որ ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Հ․Թ․-ն առանց որևէ հիմնավորման, 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան ՀՀ ոստիկանության ծառայողներին հանձնարարել է ծեծի ենթարկել Երևանի Ազատության հրապարակում իրականացվող հանրահավաքի մասնակից Է․Ա․-ին և տեղափոխել ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն։

Ռազմագերիներ