
Երբ դու պատրաստ ես պատերազմի, կարող ես կանխել այն. Արաղչի
Իրանը լիովին պատրաստ է և՛ խաղաղ, և՛ ռազմական սցենարին, բայց նրա նպատակը հակամարտությունը կանխելն է․ India Today-ին տված հարցազրույցում ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ Ժնևում ԱՄՆ-ի հետ բանակցություններից առաջ։
«Մենք լիովին պատրաստ ենք երկու սցենարներին էլ՝ պատերազմի, Աստված մի արասցե, և խաղաղության»,- նշել նա:
Նախարարն ասել է, որ «երկրի զինված ուժերը պատրաստ է կատարել իր առջև դրված խնդիրները, և Իրանն ի վիճակի է արդյունավետորեն պաշտպանվել»։ Նա հավելել է, որ Իրանը «շատ դասեր է քաղել վերջին պատերազմից և, հետևաբար, ավելի լավ է պատրաստված»։
«Եվ սա, ի դեպ, նշանակում է, որ նպատակը պատերազմը կանխելն է։ Երբ դու պատրաստ ես պատերազմի, կարող ես կանխել այն»,- հայտարարել է դիվանագետը։
Արաղչին ընդգծել է, որ «Իրանի խաղաղ միջուկային ծրագրի համար ռազմական լուծում չկա»։
«Ես դիվանագիտության մարդ եմ։ Ես կարծում եմ, որ մեր ընտրած ուղին լավագույնն է այս հարցը լուծելու համար»,- հավելել է նա։
Նրա խոսքով՝ «եթե կան մտահոգություններ կամ հարցեր», Թեհրանը պատրաստ է պատասխանել դրանց։
«Սակայն մենք պատրաստ չենք զիջել միջուկային տեխնոլոգիաների խաղաղ օգտագործման մեր իրավունքը։ Սա է այն, ինչ մենք պահանջում ենք»,- ասել է Իրանի արտգործնախարարը։


