
Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը բաժանվել են
Աննա Հակոբյանը հայտարարել է Նիկոլ Փաշինյանից ամուսնալուծվելու և կառավարական առանձնատունը լքելու մասին։
«Իմ բոլոր ընկերների՛ն, ծանոթ-անծանոթների՛ն, հեռու-մոտիկ բարեկամների՛ն և անգամ ամենահարազատ մարդկանց տեղյակ եմ պահում, որ այս թեման ինձ հետ քննարկման ենթակա չէ։ Ես արգելք եմ դնում դրա վրա։
Ձեզ էլ, սիրելի՛ ժողովուրդ, հորդորում եմ շատ ժամանակ չծախսել այս հարցը «դնել-վերցնելու» վրա. պարապ զբաղմունք կդառնա՝ անօգուտ և անպտուղ։
Չեմ բացառում, որ իմ դեմ քրեական գործ հարուցեն. կյանք է, գուցե հնարավոր է այդպիսի զարգացում. կապրենք՝ կտեսնենք»,- հայտարարել է Աննա Հակոբյանը։
Նրա խոսքով՝ ապրելու է վարձակալած բնակարանում և մտադիր է շարունակել աշխատանքը «Իմ քայլը» հիմնադրամում։


